Լրահոս
Օրվա լրահոսը

Տղամարդը դատարանում չի ընդունել, որ ռուս կնոջը բռնաբարել է

Մայիս 22,2018 18:40

Մայիսի 11-ից Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում ընթանում է Արթուր Պապինյանի դատավարությունը: Երեկ`մայիսի 21-ին կայացել է այդ դատավարության երկրորդ նիստը: Ա. Պապինյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2017թ. հոկտեմբերի 4-ին, ժամը 21.30-ի սահմաններում Նոյեմբերյան քաղաքին հարակից անտառ տանող ճանապարհին ձեռքերը ոլորելու, մազերից քաշելու եղանակով բռնություն է գործադրել Ռուսաստանի Դաշնության քաղաքացուհու նկատմամբ եւ վերջինիս կամքին հակառակ սեռական հարաբերություն ունեցել նրա հետ: Ա. Պապինյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 138 հոդվածի 1-ին մասով («Բռնաբարությունը»):

Դատարանում Ա. Պապինյանը չի ընդունել իր մեղքը: Դատավարությունում նրա շահերը պաշտպանում է փաստաբան Սարգիս Խաչատրյանը: Դատարանը ծանուցագիր է ուղարկել Մոսկվա, որպեսզի գործով տուժող ճանաչված կինը մասնակցի դատական հետագա նիստերին:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031