Մայիսի 27-ին Կամերային երաժշտության տանը կկայանա դասական երաժշտության համերգ, որը նվիրված է բուլղարական մշակույթին, սլավոնական այբուբենի տարեդարձին, ինչպես նաեւ ԵՄ Խորհրդում Բուլղարիայի կողմից նախագահությունը ստանձնելուն:
Համերգին, որ կրում է «Եվրոպական մշակույթը` տավղի հնչյուններով» խորագիրը, հանդես կգա ճանաչված բուլղարացի երաժիշտ, տավղահարուհի, միջազգային մրցույթների դափնեկիր Սյուզաննա Կլինչարովան, ինչպես նաեւ Գոհար Անտոնյանը:
Կլինչարովան պարբերաբար համերգներ է ունենում Եվրոպայում, Ասիայում, Միջին Արեւելքում: Իբրեւ հրավիրյալ երաժիշտ նա հանդես է եկել Տոկիոյի, Բելգիայի ազգային, Սոֆիայի` ֆիլհարմոնիկ, Սան Ֆրանցիսկոյի` կամերային եւ այլ նվագախմբերի հետ: Նրա ձայնագրությունների թիվն անընդհատ աճում է, դրանք հնչում են աշխարհով մեկ:
Անվանի երաժիշտը համերգային գործունեությանը զուգահեռ նաեւ դասավանդում է: Սյուզաննա Կլինչարովան Փարիզի ArtFusion մշակութային միության նախագահն է, տավղահարմների միջազգային հեղինակավոր մրցույթի անդամ:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը` suzannaklintcharova.com պաշտոնական կայքից: