Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ֆարմանյանը Փաշինյանին զգուշացնում է աղետի մասին. եթե փոխել է խոսքը, պետք է ապացուցի քայլերով

Մայիս 22,2018 18:01

Այսօր ԱԺ հայտարարությունների ժամին ՀՀԿ պատգամավոր Սամվել Ֆարմանյանը հիշեցրեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, մինչ ընտրվելը, ԱԺ-ում ապրիլի 30-ին ու մայիսի 1-ին ՀՀԿ-ականները եւ ոչ միայն բազմաթիվ հարցեր ուղղեցին: Ըստ նրա, դա արեցին, որ նրան հնարավորություն տան ի լուր աշխարհի ուղղելու, շտկելու մեր երկրի համար առանցքային հարցերի շուրջ նախկինում արված հախուռն ու վիճահարույց դատողությունները, որոնց չսրբագրումը անդառնալի հետեւանքներ կարող էր ունենալ ոչ միայն իր վարչապետության, այլ մեր պետականության ու երկրի հետագա ընթացքի համար:

Նա ասաց, որ մեծ թվով քաղաքական աղմկարարներ շտապեցին այդ հարցերն ուղղողներին մեղադրել «դրսից տղա բերելու» կամ այլ հակապետական մտադրությունների մեջ. «Քննադատական մտածողությամբ օժտված ցանկացած մարդու մոտ նման թեթեւամիտ դիտարկումները կարող էին միայն ծիծաղ առաջացնել: Չնայած մերօրյա «դուխով» ժամանակներում անգամ թեթեւամտությունն է երբեմն քաջագործության կամ հերոսության պատրանք ստեղծում»:

Ըստ Ֆարմանյանի, լավ է, որ Փաշինյանը սրբագրեց իր նախկին դատողությունները, սակայն փոփոխված մտքերն ու դիրքորոշումը հաստատուն քայլերով ու մտածված որոշումներով ամրապնդման կարիք ունեն, հակառակ դեպքում անգամ փոփոխված տեսակետը վստահություն չի ներշնչի, այլ էլ ավելի մեծ թեթեւամտություն կհաղորդի վերանայված դիրքորոշմանը. «Քաղաքականության մեջ մանրուքներ չկան, ամենափոքր քայլը եւս քայլ է՝ իրեն բնորոշ խորհրդանշական բովանդակությամբ: Կադրային նշանակումները եւս քայլեր են, որոնք քաղաքականության մեջ նաեւ խորհրդանշորեն եւ այլաբանորեն են ընկալվում: Անուշադրության մատնել խորհրդանիշներով տարածվող ազդակները, անմտություն է: Քայլերը պիտի գան ամրապնդելու փոփոխված խոսքը, դրա այլընտրանքը թեթեւամիտ խաբկանքն է, ինչը պետական քաղաքականության պարագայում ոչ այլ ինչ է, եթե ոչ աղետաբեր պատրանք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Լուսանկարը՝ Սամվել Ֆարմանյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031