Հայաստանյան թավշյա հեղափոխության օրերին, շուրջօրյա ռեժիմով աշխատող ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի անդամները «շատ մտահոգիչ» երեւույթներ են արձանագրել: Դա սոցցանցերում անհանդուրժողականությունն է, ինչը մինչ օրս էլ շարունակվում է` առանձին դեպքերում հասնելով ատելության եւ բռնության քարոզի: Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում Արման Թաթոյանն ասաց. «Բարձր եմ գնահատում բոլոր կոչերը, ջանքերը, որոնք ուղղված են այդ մթնոլորտը նվազեցնելուն»։
Լրագրողները հետաքրքրվեցին`հեղափոխական իրադարձությունների առիթով ՄԻՊ-ի արտահերթ զեկույցից:
«Եղել են հավաքների մասնակիցների իրավունքների խախտումներ, դրանք մենք արձանագրել ենք, ամփոփել ենք: Այդ օրերի աշխատանքը ցույց տվեց, որ իրավունքների ապահովման առումով հիմնական խնդիրը հենց հավաքների վայրում էր` մասնակիցների իրավունքների հետ կապված։ Խոսքը վերաբերում է հենց բերման ենթարկվելուն, խնդիրներ ենք արձանագրել իրազեկման աշխատանքների հետ կապված»,- ասաց Արման Թաթոյանը` հավելելով, որ բոլոր նյութերն ուղարկվել են պատկան մարմիններին: Արդյունքները ստանալուց հետո միայն կդիտարկվի արտահերթ զեկույցի հարցը։
Այլ մանրամասները`տեսանյութում
Արդեն մեկ ամիս է շարունակվում է «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Գարեգին Չուգասզյանի հացադուլը: Արման Թաթոյանն ասաց, որ ինքն առաջին իսկ օրից ուշադրություն է դարձրել այդ խնդրին:
Մանրամասները`տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Լուսանկարը՝ արխիվային