Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արմեն Աշոտյան. «Կարծում եմ, ավելորդ է խոսել, որ արտաքին ագրեսիան ավելի քան իրատեսական է»

Մայիս 22,2018 17:34

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր ՀՀԿ պատգամավոր Արմեն Աշոտյանը ԱԺ-ում հայտարարությունների ժամին իր ելույթում ասաց, թե Նիկոլ Փաշինյանի իշխանությունը Սահմանադրության քանի հոդված է խախտել այս օրերին:

Նա անդրադարձավ նաեւ ՊՆ նախկին նախարար Վիգեն Սարգսյանի ազգ-բանակ հայեցակարգի հետ կապված քննարկումներին՝ ասելով, որ այդ կոնցեպտը որեւէ մեկի, որեւէ քաղաքական ուժի մենաշնորհը չէ:

Հիշեցնենք, որ Փաշինյանը Վիգեն Սարգսյանին խորհուրդ էր տվել բեմականացված հայտարարություններից զերծ մնալ: Աշոտյանի խոսքով՝ «Կոնցեպտը խնդիր է լուծում մոբիլիզացնելու հասարակական ռեսուրսը՝ արտաքին ագրեսիայի դեպքում: Կարծում եմ, ավելորդ է խոսել, որ այդ արտաքին ագրեսիան ավելի քան իրատեսական է: Ակնհայտ է, որ ժողովրդավարությունը, հակակոռուպցիոն պայքարը երկրի ռազմավարական խորությունը ուժեղացնող գործոններ են, սակայն միայն այդ գործոնները բավարար չեն անվտանգային համակարգի համար: Հեռու գնալ պետք չէ»:

Աշոտյանը օրինակ բերեց Վրաստանից. «Միխայիլ Սաակաշվիլու օրոք Վրաստանը, որն իրականացրեց հակակոռուպցիոն բարեփոխումներ, այնուհանդերձ, 2008-ի օգոստոսյան պատերազմը պարտվեց: Սա, կարծում եմ, լավ հիշեցում է բոլոր այն մարդկանց համար, ովքեր կարծում են, որ կան համադարմաններ եւ այդ համադարմանները փորձում են փոխարինել այն արժեքավոր կոնցեպտով, որը մենք ներկայացրել ենք եւ որը չունի քաղաքական որեւէ տեր, տերը ժողովուրդն է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031