Լրահոս
Օրվա լրահոսը

Գյուղվարկերով մարդիկ խոպանի տոմս են գնել, հարսանիք արել. Նախարար

Մայիս 22,2018 17:15

«Գյուղատնտեսական վարկերը համեմատաբար մատչելի են, քան մյուս վարկերը: Դրանք օգտագործում են սկսած խոպանի համար ավիատոմս գնելուց մինչեւ բանակի քեֆ, նշանդրեք անելը»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ գյուղատնտեսության նորանշանակ նախարար Արթուր Խաչատրյանը:

Կառավարության վերջին նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել էր գյուղատնտեսական վարկերի համաներումների մասին: Լրագրողները նախարարից հետաքրքրվեցին`արդեն քայլեր արե՞լ են այդ ուղղությամբ: Նախարարն ասաց`դրանք զանգվածաբար համաներելը ճիշտ չէ: «Պետք է նայել ու հասկանալ, թե որո՞նք են իրոք այն վարկերը, որոնք մարդիկ գյուղատնտեսական նպատակներով են վերցրել»,- ասաց Արթուր Խաչատրյանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031