Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մարդիկ հույսը կապել էին նույնիսկ զինված ապստամբության հետ. Ա. Իշխանյան. «Ա1+»

Մայիս 22,2018 16:44

Միջազգային կառույցները հստակ բնութագրումներ են տվել, թե ովքեր են քաղաքական բանտարկյալները։ Այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտնեցին իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը և Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը։

«Առաջին անգամ է, որ որևէ երկրի իշխանություն ընդունում է, որ իր երկրում քաղբանտարկյալներ կան»,- նշում է Ավետիք Իշխանյանը։

Բանախոսները համակարծիք են, որ քաղբանտարկյալները պետք է ազատ արձակվեն, սակայն «Սասնա ծռերի» գործով մոտեցումն այլ պետք է լինի։

«Երկրում տեղի է ունենում զինված ապստամբության փորձ, և հսկայական քանակությամբ զանգվածներ նրանց աջակցում են։ Սա նշանակում է, որ Հայաստանում այնպիսի ռեժիմ էր, որ մարդիկ հույսը կապել էին նույնիսկ այդպիսի ապստամբության հետ։ Հիմա, եթե մենք ժողովրդավարական ճանապարհի վրա ենք, ապա արդյո՞ք իրադրություն չի փոխվել։ Նրանց պետք է ինչ-որ կերպ ազատ արձակեն, ոչ թե արդարացնեն, իսկ ինչ վերաբերում է ոստիկանների սպանությանը, նրանց՝ ոչ»,- ասաց Ավետիք Իշխանյանը։

 

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031