Լրահոս
Օրվա լրահոսը

Արայիկ Հարությունյան. «Այլեւս որեւէ մանկավարժ քաղաքական հայացքների համար չի ճնշվելու»

Մայիս 22,2018 16:27

ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը մայիսի 22-ին Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում հանդիպեց ԿԳՆ ենթակայության և ոչ պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների հետ:

ԿԳ փոխնախարար Մանուկ Մկրտչյանն ասաց, որ հանդիպման նախաձեռնությունը նախարարինն է եղել: Նա հավելեց, որ դահլիճում հավաքված են կրթության ոլորտի ներկայացուցիչներ, որոնք անկախ կուսակցական պատկանելությունից հաղթահարել են դժվարություններ ու կրթության ոլորտը զերծ են պահել տարբեր տեսակի անախորժություններից եւ անհաջողություններից:

Արայիկ Հարությունյանը նշեց, որ երկրում իրավիճակ է փոխվել, եւ ուսուցիչներն ու տնօրենները այլեւս այլ պայմաններում են աշխատելու: Նա նաեւ չհամաձայնեց Մանուկ Մկրտչյանի ասածին. «Համաձայն չեմ, որ մեծամասնությունը տարբեր քաղաքական ազդեցություններից զերծ է պահել դպրոցը»:

Մանրամասները` տեսանյութում:

Նախարարը կրկին անդրադարձավ դրամահավաքներին, կոչ արեց ուշադրություն դարձնել նման երեւույթներին: Հավելեց, որ Վերջին զանգի միջոցառումները, Այբբենարանի հանդեսները չեն արգելվում, սակայն նման միջոցառումները պետք է ավելի զուսպ ծախսերով իրականացվեն:

Նա ասաց, որ այլեւս որեւէ մանկավարժ քաղաքական հայացքների համար չի ճնշվելու, իսկ դպրոցից դուրս յուրաքանչյուրը կարող է զբաղվել քաղաքականությամբ:

Մանրամասները` տեսանյութում:

Ինչ վերաբերում է առաջիկա քննություններին, Արայիկ Հարությունյանը վստահեցրեց, որ լավագույնները կստանան իրենց արժանի գնահատականը, իսկ ովքեր չեն հաղթահարի նվազագույնի շեմը, ուժերը կփորձեն հաջորդ տարի: «Չեմ բացառում, թե կոնկրետ այս քննությունների այդ սկզբունքը կաշխատի, բայց բոլորը պետք է գիտակցեն, որ խնամի-ծանոթ-բարեկամի միջնորդությունները ամենադատապարտելին են»,-շեշտեց նա:

Արայիկ Հարությունյանը խոսելով ավագ դպրոցի վերաբերյալ փոփոխությունների մասին՝ ասաց, որ լուծումներ պետք է գտնվեն. «Իմ կարծիքն այն է, որ 12-ամյա կրթությունը լավ համակարգ է, պարզապես պետք է դրա տակ լուրջ բովանդակություն դնենք»: Նախարարը նշեց, որ բուհերում դասավանդվող հիմնական առարկաներից որոշները կարող են դասավանդվել ավագ դպրոցներում:

Մանրամասները` տեսանյութում:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031