Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում ապրիլյան պատերազմի մասին պատմող «Հարսանիք թիկունքում» ներկայացման գլխավոր փորձին այսօր ներկա են գտնվել գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը՝ լեգենդար Կոմանդոսը ու ՀՀ ժողովրդական արտիստ, պետական մրցանակի դափնեկիր, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը: Նշենք, որ այսօր Կոմանդոսի ծննդյան օրն է:
Ինչպես մեզ հետ զրույցում տեղեկացրեց թատրոնի տնօրեն Տիգրան Վիրաբյանը, փորձի ավարտից հետո նրանք հանդիպել են թատրոնի ստեղծագործական խմբի հետ, մտքեր են փոխանակվել, խորհուրդներ են տվել ու ճշգրտվել են պատերազմական իրավիճակում հայ զինվորի հոգեբանության ու թիկունքում գտնվող մարդկանց հոգեվիճակի առանձնահատկությունները: Լեգենդար անձանց ներկայությունը շատ ոգևորիչ է եղել:
Ամսի 30-ին տեղի է ունենալու ներկայացման պրեմիերան: Ի դեպ, տոմսեր հնարավոր չէ ճարել. դրանք վաղուց սպառված են:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Լուսանկարները՝ Տիգրան Վիրաբյանի