Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Զարուհի Փոստանջյանը բողոքարկել է քրգործ հարուցելու մերժումը ՀՀ գլխավոր դատախազին և Մարդու իրավունքների պաշտպանին

Մայիս 22,2018 16:16

2018 թվականի ապրիլի 21-ին Համահայկական մեծ ընդվզում անցկացնելու նպատակով «Երկիր Ծիրանի» կուսակցությունը նախագահ Զարուհի Փոստանջյանի գլխավորությամբ Սյունիքի մարզի Կապան քաղաքում իրականացնում էր ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված խաղաղ և օրինական հավաք ու երթ:

Հավաքի ավարտական փուլում՝ Կապանի քաղաքապետարանի առջև կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանի ելույթի ժամանակ շուրջ 100 հոգի, մասնավորապես՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցները և ՀՀԿ-ի կողմից հատուկ բերված բազմաթիվ այլ մարդիկ՝ ալկոհոլի, և չենք բացառում՝ նաև թմրամիջոցների ազդեցության տակ, դիտավորյալ սադրելու նպատակով միջամտել էին խաղաղ հավաքին՝ իրականացնելով ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված մի շարք հոդվածների խախտումներ:

Նույն օրը «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին, Ոստիկանության պետին և Մարդու իրավունքների պաշտպանին:

ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Կապանի բաժնում հետաքննություն իրականացնող մարմինը 05.05.2018թ. կայացրել էր բացահայտ անօրինական որոշում՝ չկատարելով բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետաքննություն և մերժելով հարուցել քրեական գործ:

Վերոնշյալ որոշումն այսօր՝ 2018 թվականի մայիսի 22-ին, «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը բողոքարկել է ՀՀ գլխավոր դատախազին և Մարդու իրավունքների պաշտպանին:

«Երկիր Ծիրանի» կուսակցության լրատվական ծառայություն

22 մայիսի 2018

Երևան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031