Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԿԳ նախարարը` կրթության ոլորտում օլիգարխների, Լեւոն Մկրտչյանի եւ «Անդինի» մասին

Մայիս 22,2018 16:05

Aravot.am-ը ԿԳ նորանշանակ նախարար Արայիկ Հարությունյանին հարցրեց, թե ինչպես է վերաբերվում Դիլիջանի դպրոցին, Քվանտ վարժարանի Արարատյան բակալավրիատի ծրագրերին եւ նման այլ նախաձեռնություններին:

«Նորմալ եմ վերաբերվում, եթե դա չի արվում հանրակրթության ոլորտում որոշ օլիգարխների միջոցով եւ հանրային միջոցները վատնելով»:

Ինչ վերաբերում է Կարեն Ավագյանի «Երիտասարդական հիմնադրամին», Արայիկ Հարությունյանը նշեց, որ պատրաստվում են աուդիտ իրականացնել`պարզելու համար, թե ինչպես են ծախսվել միջոցները: Նա նաեւ նշեց, որ որոշ հարցերում ԿԳ նախկին նախարար Լեւոն Մկրտչյանը թերացել է:

Նախարարից «Անդին» ամսագրի ֆինանսավորման դադարեցման եւ Մերուժան Տեր-Գուլանյանի արձագանքի մասին էլ հետաքրքրվեցինք: Նա ասաց, որ տեղյակ չէ Մերուժան Տեր -Գուլանյանի գրառումից, ապա հավելեց. «Գիտենք, թե այդ մեխանիզմները ինչպես են իրականացվել եւ Տեր- Գուլանյանի ամսագիրն ինչպես է նման մեծ գումարներ ստանում: Իսկ ինչու մյուս ամսագրերը չեն ստանում այդ դեպքում»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Հ. Գ. Հիշեցնենք, որ «Անդին» ամսագրի գլխավոր խմբագիր Մերուժան Տեր-Գուլանյանը երեկ բաց նամակ էր հրապարակել՝ ուղղված ԿԳ նախարարին, որում մասնավորապես ասված էր. «Չեմ կարծում, որ Անդինն այն ամսագիրն է, և ես այն մարդն եմ ում մասին կարելի է այդպիսի ակնարկ անել»: Ըստ նրա՝ «Իմ ամբողջ կյանքում ես ճանապարհ եմ բացել երիտասարդների համար, սկսած «Գարուն» ամսագրի օրերից, «ԱՐ» հեռուստաընկերության շրջանում և այսօր էլ՝«Անդին» ամսագրի էջերում Դուք կարող եք տեսնել հարյուրավոր երիտասարդների, ովքեր Անդինով են սկսել իրենց գրական ճանապարհը:

Կարծում եմ, պարոն նախարար, այդ հայտարարությունից առաջ ճիշտ կլիներ, որ ծանոթանայիք ամսագրին, նրա որդեգրած գրական, կրթական և մշակութային արժեքներին և խորհրդակցեիք դպրոցների և բուհերի հետ՝ իմանալու, թե ի՞նչ կարծիք ունեն, քանի որ ՀՀ և Արցախի բոլոր կրթական հաստատություններ մտնում է մեր ամսագիրը և նրան մեծ անհամբերությամբ են սպասում:

Անդին ամսագիրը տպագրվում էր Կարեն Կարապետյանի կառավարությունից առաջ՝ 2013 թվականից, շարունակել է տպագրվել նաև նրա օրոք և այս տարիների ընթացքում Անդին ամսագրի պայմանագիրը եղել է ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ:
Ձեր հայտարարության մեջ Դուք նաև նշում եք 45 միլիոն դրամի մասին, որը երկու տարվա բաժանորդագրության գումար է, և ոչ՝մեկ: Իսկ ինչ վերաբերվում է ամսագրին հատկացված գումարների նպատակային ծախսելուն, համապատասխան մարմինները կարող են ցանկացած պահի ստուգել և պարզ կդառնա, որ այդ գումարը ծառայեցվել է բացառապես ամսագրի տպագրությանը:

Նշեմ նաև, որ ամսագիրը կյանք տվեց հանրապետությունում մարմրող գրական, մշակութային կյանքին և ճանաչում ձեռք բերեց ոչ միայն ՀՀ-ում, այլև ամբողջ հայության շրջանում:

«Անդին» ամսագրին աջակցելը պատիվ է բերում յուրաքանչյուր պետության, յուրաքանչյուր իշխանության, և պետության վերաբերմունքը Անդինի նկատմամբ պետք է ոչ թե քննադատել,այլ պիտի դարձնել ավանդույթ և ոչ միայն Անդինի համար, այլ ամբողջ մամուլին ընդհանրապես»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Մերի says:

    Լևոն Մկրտչյանը կուրորեն կատարում էր օլիգարխ մարզպետների ցանկությունները, եթե անգամ տվյալ դպրոցում կամ բուհում հակաօրինական բան էր կատարվում, հարցնում էր տվյալ տարածքի «նայողին»՝ ինչպես վարվի՝ օրենքով գործի՞, թե նրա քմահաճույքով:
    Շարունակեք նույն տեպպով, պարոն նախարար, մաքրեք դաշտը:

  2. Ռուբեն says:

    Մերուժան Տեր-Գուլանյանը սովոր է իշխանավորներին գովաբանելու և նրանց ծառայելու արդյունքում` հարկատուներիս հաշվին գումարներ ստանա և ծախսի ու մի հատ էլ մուննաթ գա, որ իր «մեծ աշխատանքը» մարդիկ լավ չեն գնահատում, որ իր ամսագրին աջակցելը պատիվ է բերում յուրաքանչյուր պետության, յուրաքանչյուր իշխանության և պետության կողմից իր ամսագրին աջակցությունը պետք է դարձնել ավանդույթ և ոչ թե քննադատել:
    Ինչպիսի ինքնասիրահարվածություն, ինչպիսի ինքնագնահատանք և ինչպիսի պահանջկոտություն պետությունից` իր ամսագրի կարևորության նկատմամբ: Ուղղակի զավեշտալի է պարոն Տեր-Գուլանյան:
    Պարզապես, այդ ոլորտում բացի Ձեզնից այլ արժանավորի չեք ուզում տեսնել:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031