Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԳ նախարարը` Արա Իսպիրյանին. «Եթե ասել են գնա, ուրեմն դրա տակ ինչ-որ բան կա»

Մայիս 22,2018 14:57

ԳԹԿ տնօրեն Արա Իսպրիյանը գրել էր, թե ինչպես են կառավարության աշխատակազմի ղեկավարի անունից զանգել ու ասել, որ հեռանա: Նաեւ հավելել էր, որ ցանկալի կլիներ, որ ՀՀ –ում որևէ մեկին աշխատանքից ազատվելու պահանջ ներկայացնելուց առաջ նախ ծանոթանային նրա հետ (եթե ծանոթ չեն), զրուցեին, օբյեկտիվորեն գնահատեին նրա կատարած աշխատանքը, և եթե այն լավ է կատարվել, շնորհակալություն հայտնեին նրան:

Aravot.am-ը ԿԳ նորանշանակ նախարարից հետաքրքրվեց`ինչպե՞ս է վերաբերվում ԳԹԿ տնօրենի գրառմանը: Նաեւ հարցրինք` շարունակվելո՞ւ է հեռախոսազանգերի միջոցով աշխատանքից ազատելու պահանջ ներկայացնելը այլոց դեպքում:

ԿԳ նախարարն ընդամենն ասաց, որ տեղյակ չէ Արա Իսպիրյանի գրառմանը, ապա հավելեց. «Ժամանակ չի լինում մամուլին հետեւելու, իր արձագանքն էլ չեմ լսել: Իսկ եթե ասել են գնա, ուրեմն դրա տակ ինչ-որ բան կա»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031