Մի քանի օր է, ինչ լրատվամիջոցներով, սոցիալական ցանցերով ակտիվ քննարկվում է ՍԴ դատավորի առաջադրման հարցը, փաստաբանները երկու հարյուրից ավելի ստորագրություններով իրենց թեկնածու՝ ճանաչված փաստաբան Վահե Գրիգորյանի թեկնածությունն են առաջադրել, իսկ ԵՊՀ իրավաբանականի դեկանն ասում է, թե փաստաբանները նրան առաջադրելու մեխանիզմ չունեն:
Իրավաբանների հետ իմ մասնավոր զրույցների ժամանակ, նրանցից մի քանիսն ասում են, թե ՍԴ դատավորի առաջադրման մասով բոլորն անտեսում են մի կարևոր դրույթ`Սահմանադրության անցումային դրույթներում հստակ սահմանված է, որ
213-րդ հոդվածում սահմանված է, որ Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելուց հետո Սահմանադրական դատարանի դատավորների թափուր տեղերի համար առաջադրումները կատարում են հաջորդաբար Հանրապետության նախագահը, դատավորների ընդհանուր ժողովը և Կառավարությունը:
Հաջորդաբար` Նախագահը թեկնածու առաջադրելու իր հերթը սպառել է, հիմա միայն կարող են դատարանները ներկայացնել:
Այսինքն, դեռ պարզ չէ՝ թե արդյոք նախագահի կողմից թեկնածու առաջադրելու հերթը չի՞ սպառվել, ինչին կարող է հավանաբար պատասխանել նախագահը:
Մենք դեռ չգիտենք, թե դատավորները երբ կասեն իրենց թեկնածուի մասին, որն ունեն:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ