Մայիսի 22-ին Մանկավարժական համալսարանում պատասխանելով լրագրողի հարցին, թե որոնք են ոլորտի հիմնական խնդիրները` ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը նշեց. «Օրերի, շաբաթների խնդիր է դրամահավաքների կանխումը, որտեղ ունենք լուրջ հաջողություններ, ինքներդ էլ կարող եք շատ դպրոցներում հարցնել, որ դրամահավաքները կանխված են:
Այն փաստերով, որ ունենք, դիմել ենք ոստիկանություն եւ ԱԱԾ, մասնավորապես մեկ գործով զբաղվում է ԱԱԾ-ն: Ես կոչ եմ անում բոլոր այն տնօրեններին եւ ուսուցիչներին, որոնք կոռուպցիոն համակարգի մեջ իրենց տեսնում են, դադարեցնեն իրենց գործողությունները եւ լքեն կրթական համակարգը, որովհետեւ նման կերպ հնարավոր չէ շարունակել»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ