Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրիում թիվ 20 միկրոավտոբուսի որոշ վարորդներ գործադուլ էին հայտարարել

Մայիս 22,2018 14:05

Այսօր Գյումրու կենտրոնական հատվածները սպասարկող 20 համարի միկրոավտոբուսի վարորդներից ոմանք գործադուլ էին հայտարարել՝ կանգնելով Անի թաղամասի Հակոբ Մծբնեցի եկեղեցու մոտ: Գիծը սպասարկող 1-2 միկրոավտոբուսներ են աշխատել, որը և որոշակի անհարմարություններ է ստեղծել ուղևորների համար:

Մենք մոտեցանք գործադուլ հայտարարած վարորդներին՝ փորձելով հասկանալ պատճառը.նրանց մեծ մասը չցանկացավ ասել իրական պատճառը, միայն մեկը դժգոհեց, թե չեն կարող սահմանված գումարը մուծել, կցանկանային, որ այն իջեցվեր:

Թե ինչքան է գումարը, ում են մուծում, մեր զրուցակիցն այլ մանրամասներ չասաց, կողքի վարորդներն անմիջապես սաստեցին, որ չխոսի:

Գյումրու քաղաքապետարանի տրանսպորտի բաժնի պետ Արտյոմ Սարգսյանը պարզաբանեց, որ վարորդների խնդիրը գիծը շահած ընկերության հետ է: Քանի որ ամռան ամիսներին դպրոցների, բուհերի արձակուրդ գնալու հետ կապված ուղևորահոսքը կտրուկ նվազում է, վարորդները գիծը շահած ընկերության ղեկավարությանը խնդրում են աշխատանքային նոր գրաֆիկ մշակել. երթուղի դուրս եկող միկրոավտոբուսների թիվը նվազեցնել գոնե 2-3-ով, որպեսզի կարողանան ՍՊԸ-ի սահմանած գումարը մուծել: Քաղաքապետարանի տրանսպորտի բաժնի պետն ասաց, որ հարցը կկարգավորեն այնպես, որ ուղևորների համար ոչ մի անհարմարություն չստեղծվի:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031