Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես է ազդել թավշյա հեղափոխությունն ապրիլ ամսվա տնտեսական ցուցանիշների վրա. «168 ժամ»

Մայիս 22,2018 13:10

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է 2018 թվականի հունվար ապրիլ ժամանակահատվածի նախնական մակրոտնտեսական ցուցանիշները։

Տնտեսական ակտիվության ցուցանիշի (ՏԱՑ) հավելաճն այս տարվա հունվար-ապրիլին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 9.7%։ 12-ամսյա կտրվածքով (այս տարվա ապրիլը՝ նախորդ տարվա ապրիլի համեմատ) ՏԱՑ-ն աճել է 7.3%-ով։

Ըստ ոլորտների՝ ամենատպավորիչ աճը գրանցել է շինարարությունը։ 2018թ. հունվար-ապրիլին իրականացված շինարարության ծավալը կազմել է 64.8 մլրդ դրամ, ինչ 21.8%- ով գերազանցնում է 2017թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշը։

Արդյունաբերական արտադրանքի ծավալը հաշվետու ժամանակահատվածում աճել է 5.2%-ով և կազմել 522.1 մլրդ դրամ։

Ծառայությունների ծավալը (առանց առևտրի) աճել է 17.6%-ով և կազմել 487.1 մլրդ դրամ, ներքին առտևտրաշրջանառության ծավալն աճել է 10.3%-ով և կազմել 787.6 մլրդ դրամ։ Ամենաթույլ աճը 2.2%, գրանցվել է գյուղատնտեսության ոլորտում՝ ծավալը՝ 129.4 մլրդ դրամ։

Արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 31.2%-ով և հունվար-ապրիլին կազմել 2 մլրդ 221.8 մլն դոլար։ Այդ թվում՝ արտահանումն աճել է 25.5%-ով և կազմել 764.5 մլն դոլար, իսկ ներմուծումն աճել է 34.3%-ով և կազմել 1 մլրդ 457.3 մլն դոլար։

Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Լուսանկարը՝ Նարինե ԿԻՐԱԿՈՍՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031