Հունիսի 10-ին ՀՀ Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Լոռու, Կոտայքի մարզերի 38 համայնքներում ՏԻՄ ընտրություններ են։ Դատելով համայնքի ղեկավար առաջադրված թեկնածուների ցանկից՝ նրանց ճնշող մեծամասնությունն ինքնառաջադրվել է։ Միայն մեկ համայնքում է, որ ՀՀԿ-ն թեկնածու է առաջադրել, իսկ ԲՀԿ-ն՝ 6 համայնքում։
Ինչպես տեսնում ենք՝ ԱԺ «Ելք» խմբակցության անդամ կուսակցությունները, ինչպես նաեւ ՀՅԴ-ն, ձեռնպահ են մնացել թեկնածուներ առաջադրելուց եւ համայնքների վրա նույնպես թավշյա հեղափոխությունը տարածելուց։
Ինչ վերաբերում է ավագանու անդամի թեկնածուներին, ապա նրանց ճնշող մեծամասնությունը եւս ինքնառաջադրվել է, եւ մեկ-երկու համայնքում է, որ ԲՀԿ-ն եւ ՀՀԿ-ն թեկնածու են առաջադրել։
Հեղինե ՄԱՆՈՒԿՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում