Լրահոս
Օրվա լրահոսը

Ալեքսանդր Գոլց. ծրագրային առումով կարևոր է ՀՀ նոր իշխանությունների դիտարկումն Արցախի մասնակցության վերաբերյալ. «168 ժամ»

Մայիս 22,2018 12:45

Ռուս ռազմական փորձագետ Ալեքսանդր Գոլցը ասաց, որ ապրիլյան պատերազմն ապացուցեց, որ թե շփման գծում, թե Հայաստան-Ադրբեջան սահմանի ցանկացած հատվածում ցանկացած պահի կարող է վերսկսվել լայնածավալ լարվածություն, և, ըստ էության, նրանց կանգնեցնելու արդյունավետ լծակներ ՄԽ համանախագահները չունեն։

Ավելին, ըստ նրա՝ ՄԽ համանախագահները պարզապես միջնորդներ են, և, եթե կողմերը չեն ցանկանում կամ հարմար չեն գտնում բանակցել, չեն բանակցում։ «Նրանց ոչ մի միջնորդ չի կարող պարտադրել բանակցություն, կարգավորում կամ որևէ այլ լուծում։ Ուստի վտանգը կա և կշարունակի պահպանվել այնքան ժամանակ, քանի դեռ կողմերը չեն որոշել նստել բանակցությունների սեղանի շուրջ և կարգավորել հակամարտությունը։ Եթե չկա այս ցանկությունը, չկա նաև շփման գիծը խաղաղեցնելու և մեխանիզմներ ներդնելու ցանկություն»,- նման կարծիք հայտնեց ռուս ռազմական փորձագետը։

Նրա խոսքով՝ երբ կողմերը որոշեն համաձայնության գալ, անպայմանորեն Արցախը պետք է միանա բանակցություններին, քանի որ առանց Արցախի ոչ մի որոշում չի կարող կայացվել։

Ավելին, նրա որակմամբ, ցանկացած որոշում անիմաստ է առանց Արցախի։ «Այս տեսանկյունից ծրագրային առումով կարևոր է ՀՀ նոր իշխանությունների դիտարկումն Արցախի մասնակցության վերաբերյալ, բայց պետք է կարողանալ բանակցությունների միջոցով Արցախին միացնել գործընթացին։ Իմ տեղեկություններով՝ ՀՀ նախկին իշխանություններն այդ հարցին փորձել են անդրադառնալ ժամանակ առ ժամանակ, սակայն չի հաջողվել ընդհանուր առմամբ անբարենպաստ բանակցությունների պատճառով»,- ասաց Գոլցը։

Արաքս ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031