Լրահոս
Օրվա լրահոսը

Գրեթե մեկ տարի անց սպանության պատճառը պարզված չէ

Մայիս 22,2018 12:43
danak

Վաղը՝ մայիսի 23-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում նշանակված է Հրանտ Անանյանի դատավարությունը: Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2017թ. հուլիսի 5-ին, ժամը 22.20-ի սահմաններում Բերդ քաղաքի Հայկ Նահապետի փողոցում, «Միջի աղբյուր» պուրակի դիմացի հատվածում կայանած,Բերդ քաղաքի բնակիչ Դավիթ Բադալյանին պատկանող «ՎԱԶ-2121»  մակնիշի ավտոմեքենայում դիտավորությամբ կյանքից զրկելու նպատակով, քննությամբ չպարզված հարցի շուրջ առաջացած վիճաբանության ընթացքում ,կտրող-ծակող գործիքով հարվածել է Դ. Բադալյանի որովայնի շրջանում, որի հետեւանքով վերջինս մահացել է;

1987թ. ծնված Հ. Անանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով («Սպանությունը»), նա կալանավորված է: Մեր տեղեկություններով՝ սպանության պատճառը Հ. Անանյանի եւ Դ. Բադալյանի միջեւ անձնական բնույթի խնդիրն է եղել, Հ. Անանյանը նախկինում դատվել է ավազակային հարձակման համար:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031