Լրահոս
Օրվա լրահոսը

Բռնության մասին ահազանգ. «Սասնա ծռեր» զինված խմբի աջակիցները ոստիկանական բաժանմունքում բացատրություն են տալիս

Մայիս 22,2018 12:39

«Սասնա ծռեր» զինված խմբի աջակիցները, որոնք արդեն երկու օր է շրջափակել են ՀՀ դատախազության շենքը, ահազանգ են հնչեցրել ՀՀ ոստիկանություն այն մասին, որ իրենց նկատմամբ բռնություն է կիրառվել, հայհոյանքներ հնչեցվել իրենց հասցեին:

Նշենք, որ մայիսի 16-ին դատարանը մերժեց  «Սասնա ծռերին» ազատ արձակելու միջնորդությունը, նրանց աջակիցները փակեցին Արշակունյաց պողոտան։ Հաջորդ օրը վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ արեց դադարեցնել բողոքի բոլոր գործողությունները։

Քիչ առաջ ՀՀ գլխավոր դատախազության շենքի մոտ ժամանեց ՀՀ ոստիկանության ներկայացուցիչ Տիգրան Պետրոսյանը: Նրա հետ զրույցում «Սասնա ծռեր»-ի աջակիցներից Արմեն Գևորգյանը հայտնեց. «Մարդկանց հրմշտել են: Ինչ վերաբերում է խփելուն, ես չեմ ուզում իրերին սուտ անուններ տալ, քանի որ ձեռքը բարձրացնելը կարող է խփելը լինել, կարող է ուսից բռնած լինելը: Բայց այդ ամենը տեղի է ունեցել ՀՀ ոստիկանության բարձրաստիճան սպայի ներկայությամբ»:

Աջակիցներից մի տարիքով տղամարդ՝ Գևորգը, պատմեց. «Մենք դատախազության շենք մուտք գործելիս մարդկանց հարցնում ենք, անցագիր պահանջում, որ տեսնենք, թե ինչ է այդ անձն աշխատում: Եթե տեսնում ենք՝ բանվոր է կամ այլ աշխատող, ներս թողնում ենք, իսկ եթե դատախազ է լինում, չենք թողնում ներս մտնել: Երեկ մի մարդ եկավ, հարցրի՝ ով ես, պատասխանեց՝ ստեղի աշխատող եմ, հարցրի՝ ի՞նչ աշխատող ես, մոտեցավ ու հրեց: Ինձ հրմշտեց, հրմշտուքը շարունակվեց մինչև դռան, դարպասի մոտ. ես փորձում էի պաշտպանվել: Մինչ այդ ընկերս եկավ, մի քանի հոգով հավաքվեցինք, վեճ եղավ: Ինձ հարցրեց՝ ո՞վ ես դու: Ասացի, ես վարչապետի կատարողականներից եմ, ցույց տուր փաստաթուղթ, եթե հարմար լինի, ներս կթողնեմ: Հետո ոստիկանությունն եկավ, միջամտեց, իրեն առանձնացրեց: Մարմնական թեթև վնասվածքներ եմ ստացել»:

Գևորգը պատմեց, որ երեք օր առաջ իրեն դատարանում են զինվորները խփել, ահավոր ցավեր ունի, բայց եկել է իր իրավունքները պաշտպանելու:

Այս զրույցներից հետ «Սասնա ծռերի» աջակիցները ոստիկանների հետ գնացին ոստիկանական բաժանմունք՝ կատարվածի մասին բացատրություն տալու:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031