Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՄԽ համանախագահները հունիսին կծանոթանան ՀՀ նոր ղեկավարության հետ

Մայիս 22,2018 12:31

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հունիսին կլինեն Երեւանում՝ ծանոթանալու ՀՀ նոր ղեկավարության հետ: Այս մասին այսօր ԱԳՆ-ում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը: Նա տեղեկացրեց, որ հանդիպման ժամկետները համաձայնեցվում են:

Ինչ վերաբերում է ՀՀ-ի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հնարավոր հանդիպմանը, նրա խոսքով՝ այդպիսի պայմանավորվածություն այս պահին չկա:

Տիգրան Բալայանը նշեց, որ ՀՀ-ի դիրքորոշումն Արցախյան հակամարտության առնչությամբ չի փոխվել. «Գտնում ենք, որ հակամարտությունը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ ճանապարհով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության առաջարկների հիման վրա»:

Անդրադառնալով Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի այն հայտարարությանը, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «ՀՀ-ն հակամարտության կողմ է հանդիսանում» որակումը վտանգավոր է, Բալայանը հրաժարվեց դիտարկումներ անել: «Ներքաղաքական մեկնաբանություններին մաս կազմելուց կխուսափեմ»,-ընդգծեց նա՝ կարծիք չհայտնելով նաեւ Փաշինյանի նշյալ հայտարարության մասին:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031