«Ելք» խմբակցության ղեկավարի անունը դեռ հայտնի չէ: Այդ մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց խմբակցության նորընտիր պատգամավոր Հայկ Կոնջորյանը: Խմբակցության նոր ղեկավարը կլինի «Ելք»-ից, «Լուսավոր Հայաստանից», թե՞ «Հանրապետությունից», նորընտիր պատգամավորը, չգիտի: Ասաց`առաջիկա օրերին նիստ կանեն եւ կորոշեն:
Լրագրողները հետաքրքրվեցին «Ելք»-«Ծառուկյան» դաշինք հնարավոր կոալիցիայից: Նորընտիր պատգամավորն ասաց, որ մյուս ուժերը նույնպես ներգրավված են քննարկումներում: Ինքն առայժմ հայտարարություններ չի անում հնարավոր կոալիցիաների մասին, միայն գիտի, որ ամեն ինչ սիրո եւ հանդուրժողականության շրջանակներում է լինելու, ինչպես ասել է հեղափոխության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը:
Այլ մանրամասները` տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հ. Գ. Լենա Նազարյանը պատրաստ է Ազգային ժողովում զբաղեցնել «Ելք» խմբակցության ղեկավարի պաշտոնը։ Այդ մասին Ազգային ժողովում «Ազատության» հարցին ի պատասխան ասել է Նազարյանը։