Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Դիրքերի փոփոխություն թույլ չենք տա». Բալայանը՝ Նախիջեւանի հատվածում հակառակորդի «շարժի» մասին

Մայիս 22,2018 12:23

«Նախիջեւանի հատվածում Ադրբեջանի կողմից կատարվում են որոշակի աշխատանքներ, որոնք անմիջական վտանգ են ստեղծում մեր դիրքերի համար»,-ԱԳՆ-ում այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով հակառակորդի կողմից Նախիջեւանի հատվածում իրենց իսկ դիրքերի բարելավմանն ուղղված ինժեներական գործողություններին, ասաց ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը: Նա մեկնաբանեց Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարությունը, որում իրենց կողմից մարտական կորստի հանգամանքը բարդվում է հայկական կողմի վրա:

Տիգրան Բալայանը նկատեց՝ ողջամիտ չեն Ադրբեջանի ԱԳՆ-ի որակումները, թե հայկական կողմի ռազմական հրամանատարությունն է հրաձգության ցուցում տվել. «Չեմ բացառում, որ զոհի փաստը եղել է իրենց իսկ ներանձնային հարաբերությունների պատճառ: Ամեն դեպքում, մենք դիրքային փոփոխություն որեւէ հատվածում թույլ չենք տալու»:

Լրագրողներից մեկը Տիգրան Բալայանից հետաքրքրվեց՝ «տարիներ շարունակ որոշակի խոսակցություններ են եղել Արցախի դիմաց Մեղրին հակառակորդին հանձնելու մասին, նման օրակարգ կա՞»: Տիգրան Բալայանը պատասխանեց. «Նման հարց օրակարգում ոչ եղել է, ոչ էլ կա»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031