Փաստաբաններն առաջարկում են Վահե Գրիգորյանին։ Ի՞նչ մեխանիզմով է լինելու նրա առաջադրումը։ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գագիկ Ղազինյանի մեկնաբանությամբ՝ «Փաստաբանները չունեն օրենքով սահմանված կարգավորում, որ իրենք ներկայացնեն թեկնածու։ Խորհրդակցական ձայնի իրավունքով կարող են առաջարկել, իսկ նախագահը կարող է ընդհանրապես դա չքննարկել, բայց այս դեպքում հանրությունը չի հասկանա, թե ինչ թերության պատճառով նրան չառաջարկեցին։ Իմ կարծիքով՝ նախագահը պետք է այնպիսի չափանիշներով առաջնորդվի, որ շատ ավելի բարձր ու արժանի մեկին ընտրի։ Խնդիրը ներկայացնողի հեղինակության հարցն է, նա երբեք շահագրգռված չի լինի ներկայացնել խոցելի թեկնածու։ Ճանաչելով նախագահին շատ վաղուց՝ կարծում եմ, նա կարծիքներ կլսի»։
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկանը եւս թեկնածու ունի առաջարկելու, սակայն չցանկացավ ժամանակից շուտ հայտնել։ «Որոշակի գաղափարներ կան, երբ որ որոշենք վերջնական, անպայման կիմանաք»։
Ո՞ւմ հետ է քննարկումներ իրականացնում նախագահ Արմեն Սարգսյանը, ո՞վ է նրան թեկնածուներ «հուշում», արդյոք վերջին պահին նա, աճպարարի նման, մի նոր անուն չի՞ հանելու գրպանից, ինչպես արեց Էմիլ Բաբայանի դեպքում՝ անհասկանալի մասնագիտական նշաձողով առաջնորդվելով, ինչո՞ւ չեն որոշակիացվել դիմելու կամ առաջադրելու ընթացակարգն ու ժամկետները։ Այս հարցերը տագնապ եւ լարվածություն են առաջացնում իրավաբանների շրջանում:
Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում