Լրահոս
Օրվա լրահոսը

«Իրողություններ են փոխվել, որոնք ենթադրում են Արցախի ավելի շատ ներգրավում բանակցային գործընթացում». Բալայան

Մայիս 22,2018 12:01

«Բանակցային սեղանի շուրջ արտաքին քաղաքականության վերաբերյալ համաձայնություն կա. նոր բան չէ, որ պնդում ենք Արցախի մասնակցության հարցը: Տարիներ շարունակ ասել ենք, որ Արցախը պետք է լինի բանակցային սեղանի շուրջը: Հիմա իրողություններ են փոխվել, որոնք ենթադրում են Արցախի ավելի շատ ներգրավում բանակցային գործընթացում»,-ԱԳՆ-ում այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ Արցախին բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու մասին հայտարարությանը, ասաց ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ արդյոք Փաշինյանի հայտարարությունը ենթադրո՞ւմ է, որ ԼՂՀ ներկայացուցիչն այսուհետ ներկա է լինելու բանակցություններին: Բալայանը պատասխանեց. «Արցախն այսպես թե այնպես ներգրավված է բանակցություններում. խնդիրն այն է, որ Ադրբեջանը տարիներ շարունակ մերժել է ուղիղ բանակցել Ղարաբաղի հետ: Ադրբեջանի իշխանությունը, որը 2003 թվականից բանակցում է Ադրբեջանի անունից, պետք է գիտակցի, որ կարգավորման հասնելու տարբերակը Ղարաբաղի հետ ուղիղ բանակցելու ճանապարհն է»:

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ պատգամավոր եղած ժամանակ արած հայտարարությանը, թե, ի վերջո, Արցախը դառնալու է ՀՀ-ի անբաժանելի մասը, Տիգրան Բալայանն ասաց. «Մենք ծանոթ ենք այդ հայտարարությանը, սակայն արդեն վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր տեսակետը հայտնել է հակամարտության կարգավորման առնչությամբ, ավելացնելու բան չկա»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031