Լրահոս
Օրվա լրահոսը

Դատարանը ճանաչել և հռչակել է հարկադիր կատարողի անմեղությունը

Մայիս 22,2018 11:55

Հարկադիր կատարման ծառայությունը սույնով տեղեկացնում է, որ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 2018 թվականի մարտի 28-ի դատավճռով ճանաչել և հռչակել է Շիրակի մարզային բաժնի Արթիկ-Մարալիկ տարածաշրջանի բաժանմունքի պետ, արդարադատության փոխգնդապետ Էդուարդ Կարախանյանի անմեղությունը՝ վերջինիս արարքում հանցակազմի բացակայության հիմքով: Դատարանն արդարացրել է Էդուարդ Կարախանյանին, ով մեղադրվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով:

Ավելի վաղ զանգվածային լրատվության միջոցներով հաղորդագրություն էր տարածվել այն մասին, որ ըստ քաղաքացու հաղորդման՝ հարկադիր կատարողն անձնական դրդումներով կատարել էր պաշտոնեական կեղծիք, որի հետևանքով քաղաքացու շարժական գույքի փոխարեն հարկադիր էլեկտրոնային աճուրդի էր ներկայացվել վերջինիս բնակարանը:

Հարկադիր կատարման ծառայության միջազգային հարաբերությունների և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031