Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Բոլորը սպասում են, որ փողոցը հանդարտվի, որպեսզի խոսեն արդեն «հավասարը-հավասարի» հետ. «Ժամանակ»

Մայիս 22,2018 11:51

Բանն այն է, որ հեռացող համակարգի սուբյեկտներին անհրաժեշտ է գալ մի պարզ իրողության գիտակցման՝ դիմադրությունը հղի է ավելի մեծածավալ ու անդառնալի կորստով, քան նոր խաղի կանոնների և հանրային օրակարգի շուրջ համաձայնությունն ու պայմանավորվածությունը: Ժամանակ շահելու հարց այստեղ չկա ընդհանրապես, կամ ընդամենը ժամանակ կորցնելու հարց, որովհետև որքան ձգվեց այդ համաձայնությունը, այդքան ավելի է մեծանալու պատասխանատվությունը ժամանակի կորստի համար: Իրավիճակը առանձնահատուկ է՝ մի կողմից այն ստացել է քաղաքական գիծը կամ երանգը, որտեղ արդեն խորհրդարանում ներկայացված ուժերը, նաև արտախորհրդարանական միավորները ունեն իրենց շահերը և որտեղ բոլորը այս կամ այն չափով մրցակից են Նիկոլ Փաշինյանին ու նրա Քաղպայմանագիր կուսակցությանը, հաշվի առնելով այն, որ Փաշինյանն ու կուսակցությունը փաստորեն փողոցում հաղթել են բոլորին: Հիմա բոլորը սպասում են, որ փողոցը հանդարտվի, որպեսզի խոսեն արդեն «հավասարը-հավասարի» հետ: Մյուս կողմից սակայն, գլխավոր խնդիրը կամ հաշվարկի սխալը այն է, որ փողոցը երբևէ կհանդարտվի: Կամ, խնդիրը հանդարտության չափման միավորն է:

Զուգահեռ հեղափոխական գիծը ընթանալու է գործականում այնքան, քանի դեռ քաղաքական գիծը չի հասել արտահերթ ընտրության: Եվ այստեղ արտահերթ ընտրությունը պայմանավորել փողոցում հեղափոխականության ավարտի կամ անշրջելի հանդարտացման հետ, սկզբունքային և հայեցակարգային սխալ է, տեղի ունեցող կամ ունեցած թավշյա հեղափոխության էության առնչությամբ պատկերացումների անկատարության վկայություն:

Հեղափոխության ավարտը այլևս ուղիղ կապված է արտահերթ ընտրությանը և շատ վաղուց, ու անկախ նույնիսկ Նիկոլ Փաշինյանի կամքից, որովհետև Փաշինյանն էլ հասկանում է, որ եթե հեղափոխությունը չի ավարտվում արտահերթ ընտրությամբ, ավարտվելու է իր քաղաքական պարտությամբ և քաղաքական զոհաբերությամբ: Այսինքն, Նիկոլ Փաշինյանի ու նրա թիմի անկասելի մոտիվացիան հստակ է և թվացյալ է, թե կառավարությունում տեղ զբաղեցնելով այն ավելի պակաս է դարձել, քան մինչև մայիսի 8-ը: Այստեղ է հարցը, որը բացառում է փոխզիջումը այդ տեսանկյունից, այլընտրանք չթողնելով խաղի լիովին նոր կանոնների և հեղափոխության ամբողջական օրակարգի շուրջ փոխզիջման համար: Առավել ևս, որ Նիկոլ Փաշինյանն օրակարգը ձևավորել է սահմանադրական և իրավական բծախնդրությամբ, բացառելով հաշվեհարդարը:

ԱՐԱՄ ԱՄԱՏՈՒՆԻ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031