ԱԺ ՀՀԿ խմբակցության օլիգարխ պատգամավոր Նահապետ Գեւորգյանը (Նովո) մտահոգվելու տեղիք չունի ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի խոստացած կոռուպցիոն սխեմաների բացահայտման մասով: Այսօր խորհրդարանում, լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով այդ բացահայտումներին, Նահապետ Գեւորգյանն ասաց, որ դրանք իրեն չեն կարող առնչվել: Հարցին`իր գործընկերներից ո՞ւմ կարող են դրանք առնչվել, պատասխանեց. «Ես չեմ կարող ձեր հարցին պատասխանել»:
Ամեն դեպքում, որ կոռուպցիա է եղել, նա նորմալ չի համարում, բայց ասում է. «Ես ինչի պիտի տեղյակ լինեի»: Լրագրողների դիտարկումներին`որ ինքը իշխող կուսակցության մաս է կազմել, իսկ ոստիկանապետը, ԱԱԾ պետը ՀՀԿ-ի ղեկավարի կողմից են նշանակվել, պատասխանեց. «Ես չեմ կարա նման հարցերի պատասխանեմ»:
Այլ մանրամասները` տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ