Հայաստանում 350 շարքային անձանց անվամբ, նույնիսկ առանց նրանց իմացության և պատկերացման կոռուպցիոն սխեմաներ աշխատացրած և պետության հաշվին հարստացած անձանց բացահայտելու մասին ԱԱԾ պետի հայտարարությունը անկասկած աննախադեպ է: Կոռուպցիայի դեմ պայքարի մասին խոսել են տարիներ շարունակ, ամենատարբեր, անգամ Առաջին դեմքի մակարդակով, բայց որ ԱԱԾ պետի մասշտաբով հայտարարվի շատ հստակ ժամկետ և շատ կոնկրետ բացահայտումների մասին ազդարարվի նախապես, դա անկասկած չի եղել:
Մյուս կողմից, եթե Հայաստանում եղել է հեղափոխություն, ուրեմն այդպիսի հայտարարությունները չպետք է զարմանք առաջացնեն: Ըստ այդմ, այդպիսի հայտարարությունները չպետք է նույն կերպ առանց հանրային արձագանքի մնան, եթե դրանք նախապես ազդարարված տրամաբանությամբ կյանքի չկոչվեն: Հանրային ականջը սովորել է, որ հնչել են ամենատարբեր բարձրաստիճան պաշտոնյաների շուրթերից կոռուպցիայի դեմ պայքարի մասին հայտարարություններ, սակայն չի եղել իրական որևէ պայքար: Դրանից հետո չի եղել նաև հանրային որևէ արձագանք, պատասխանատվություն պահանջելու որևէ ջանք կամ փորձ: Այժմ չպետք է լինի այդպես և հայտարարությունների համար պետք է պատասխան տա յուրաքանչյուր պաշտոնյա, անկախ զբաղեցրած դիրքից և հայտարարության բնույթից: Այսինքն, հեղափոխությունը ոչ միայն պաշտոնյաների փոփոխություն պետք է ենթադրի, այլ նաև հասարակության:
Արամ Ամատունի
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում