Լրահոս
Օրվա լրահոսը

«Երբ որ չկա ինչ-որ բան, որից դու մտահոգված ես, ապա մտածելու շատ բան չկա». Միհրան Պողոսյանը`«օֆշորային սկանդալի» վերաբացման մասին

Մայիս 22,2018 10:50

«Հրաշալի է»,- սա ԴԱՀԿ նախկին պետ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Միհրան Պողոսյանի արձագանքն է վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկ արած հայտարարությանը`«օֆշորային սկանդալի» բացահայտման մասին:

Հիշեցնենք, մինչ այդ, ԱԱԾ նորանշանակ տնօրենն էր հայտարարել առաջիկայում կոռուպցիոն սկանդալների բացահայտման մասին:

Հարց հնչեց`հնարավո՞ր են օֆշորի գործով նոր բացահայտումներ եւ արդյոք դրանք իրեն չեն մտահոգում, քանի որ կարող է ճաղերի հետեւում հայտնվել, Միհրան Պողոսյանը պատասխանեց. «Չեմ վախենում ոչնչից, որովհետեւ ապրել եմ այնպես, ինչպես գտել եմ ճիշտ, ապրել եմ իմ խղճի, դաստիարակության համաձայն: Ինքս հանգամանորեն բազմիցս խոսել եմ այդ մասին. երբ որ չկա ինչ-որ բան, որից դու մտահոգված ես, որը ժամանակի ընթացքում ծածկված է եղել, ապա մտածելու շատ բան չկա: Շատ ուրախ կլինեմ, որ վերաբացվի գործը, որ մեկ անգամ եւս համոզմունք ապրի մեր հասարակությունը, որ այն ինչ ժամանակի ընթացքում ես ասել եմ, դա միայն եղել է ճշմարտություն»:

Մանրամասները` տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031