Շաբաթ օրը խմբագիրների հետ հանդիպման ժամանակ ԱԱԾ նորանշանակ տնօրեն Արթուր Վանեցյանը հայտարարել էր առաջիկայում կոռուպցիոն սկանդալների բացահայտման մասին: Նրա խոսքով՝ Հայաստանում մոտ 350 մարդ կա, որոնք տեղյակ չեն, որ իրենց անունով գրանցված է կազմակերպություն. «Նրանք տեղյակ չեն, ծանր սոցիալական վիճակում գտնվող մարդիկ են, որոնցից անձնագրերը վերցրել են 5, 10, 20 հազար դրամով և նրանց անունով գրանցել են անհատ ձեռնարկություններ, ՍՊԸ-ներ և այլն»:
Այսօր խորհրդարանում ՀՀԿ-ական պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը չցանկացավ խոսել ԱԱԾ պետի հայտարարության մասին: Իսկ պատգամավոր, մյուս գեներալ Սեյրան Սարոյանն ասաց. «Թող ըլնի, ավելի լավ»: Ինքը մտահոգված չէ, որ այդ բացահայտումները կարող են իրեն էլ վերաբերվել: «Ես ուրախ եմ, ավելի լավ, ժողովուրդը կիմանա`էս պետությունից ով ինչ ա տարել»:
Մանրամասները`տեսանյութում
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Մելիք Մանուկյանն էլ չցանկացավ պատասխանել լրագրողների հարցերին: Թեեւ նիստը դեռ չէր սկսվում, ասաց`նիստը սկսվում է. «Նիստից հետո»:
Մանրամասները`տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ