Այսօր ԱԺ նիստի մեկնարկին ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ներկայացրեց նոր պատգամավորներին, որոնք կփոխարինեն մանդատը վայր դրած, այլ պաշտոնի անցած պատգամավորներին:
Այսպիսով, «Ելքի» թիվ 4 տարածքային ընտրական ցուցակի հաջորդ թեկնածուն Ալեն Սիմոնյանն է, ՀՀԿ-ի թիվ 13-րդ տարածքային ընտրական ցուցակի հաջորդ թեկնածուն Հակոբ Գառնիկի Հակոբյանն է, ՀՅԴ-ի համապետական ընտրական ցուցակում հաջորդ թեկնածուն Ռուզաննա Առաքելյանն է, «Ելքի» թիվ 3 տարածքային ընտրացուցակի հաջորդ թեկնածուն Հրաչյա Հակոբյանն է, իսկ թիվ 1-ի ընտրական ցուցակի հաջորդ թեկնածուն Հովիկ Աղազարյանն է: Իսկ համապետական ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածուն Հայկ Կոնջորյանն է:
ԱԺ-ում ծափերով ողջունեցին ու շնորհավորեցին նորընտիր պատգամավորներին:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ