Սկոպյեում ավարտվեց ըմբշամարտի Եվրոպայի պատանիների առաջնությունը:
Հունահռոմեական ոճի Հայաստանի հավաքականը նվաճեց մեկ ոսկե եւ երեք բրոնզե մեդալ: 60 կգ քաշային կարգում չեմպիոնի կոչումը նվաճեց Սահակ Հովհաննիսյանը: Բրոնզե մեդալ նվաճել են Գառնիկ Հովհաննիսյանը (48 կգ), Ռոբերտ Կարապետյանը (51 կգ) եւ Շանթ Խաչատրյանը (65 կգ):
Ավելի վաղ մեր պատանի ազատ ոճայինները Սկոպյեում նվաճել էին մեկական ոսկե, արծաթե եւ բրոնզե մեդալ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ