Կիրիշիում այսօր կայացավ «Աշխարհի պատանի աստղեր» շախմատի միջազգային մրցաշարի վեցերորդ տուրը, որի ավարտից հետո մրցաշարային աղյուսակում եռիշխանություն հաստատվեց: Արամ Հակոբյանը, ուկրաինացի Կիրիլ Շեւչենկոն եւ Շանթ Սարգսյանը 4,5-ական միավորով նույն հերթականությամբ զբաղեցնում առաջին երեք հորիզոնականները:
Հայաստանի երրորդ ներկայացուցիչը՝ Մամիկոն Ղարիբյանը, 3 միավորով ընթանում է վեցերորդ տեղում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ