«Ես կարծում եմ, եթե նման հորդոր հնչեցնեմ, Տարոն Մարգարյանը կհետեւի այդ հորդորին»,-ի պատասխան լրագրողների այն հարցին՝ արդյոք հնարավոր է վարչապետը Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին հորդորի հրաժարական տալ, քանի որ նրա հրաժարականի պահանջով բողոքի ցույցեր են իրականացվում:
Իր հրաժարականի պահանջի մասին էլ Տարոն Մարգարյանն ասել էր, որ ինքը ընտրված քաղաքապետ է. «Ամբողջ աշխարհում ընդունված չէ, որ իշխանության եկած ուժը ճնշի ընտրովի մարմնին»:
Նիկոլ Փաշինյանը մայիսի 17-ին ցուցարարների պահանջի եւ քաղաքապետի մասին ասել էր. «Որեւէ կասկած չկա, որ Տարոն Մարգարյանն ընտրվել է ընտրակաշառքների միջոցով»:
Վարչապետը, նշենք, որ լրագրողների հարցերին պատասխանել է ՀՀ նախագահի նստավայրում կառավարության անդամների երդմնակալության արարողությունից հետո:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ