Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանին խորհուրդ է տալիս բեմականացված հայտարարություններից զերծ մնալ: Այսօր այս մասին Փաշինյանն ասաց լրագրողների հետ զրույցում նախագահի նստավայրում կառավարության անդամների երդմնակալության արարողությունից հետո:
Հիշեցնենք, Վիգեն Սարգսյանը քննադատել է անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին, մեղադրելով, որ նա անտեղյակ է ազգ-բանակ հայեցակարգից:
Փաշինյանն ասաց. «Մենք ունենք օրենք, որը ունի կոնկրետ դրույթներ, որի անունը դրել են «Ես եմ» ծրագիր: Իսկ Ազգ-բանակը որտեղ է ձեւակերպված: Դա գաղափար է, որ քննադատվել է եւ շատ արդարացված: Հարցեր են բարձրացվել, թե դրա տակ ինչ է հասկացվում՝ արդյոք մենք հասկանում ենք միլիտարիզացված հասարակություն, որ բոլորին փորձում են ուսադիրների տակ քաշել՝ հնազանդ պահելու համար:
Մենք տեսանք, որ մեր հասարակությունն այդպիսին չի լինի: Հակառակը՝ մենք խոսում ենք նրա մասին, որ որեւէ մեկն ընտրությունների ընթացքում չպետք է իրավունք ունենա ազդել զինվորի քաղաքացիական ընտրության վրա: Եթե ազգ-բանակն այն է, որ զինվորները պետք է հրամանով քվեարկեն, ուրեմն՝ չի լինելու դա»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
Ուժեղ ընդդիմությունը ապահովում է ուժեղ իշխանություն, մեզ ուժեղ ընդդիմություն է պետք պետության հզորացման համար եւ ի դեմս պաշտպանության նախկին նախարարի մենք կունենանք ուժեղ ընդդիմություն: Մենք անցյալի բեռը պետք է թոթափենք միացյալ ուժերով: Դրա համար կարծում եմ նախկին իշխանական կուսակցությունը՝ որը հիմա մեծամասնություն է կազմում խորհրդարանում, պետք է իր նախագահի մակարդակին համապատասխան խոստովանի իր սխալը ու ինքնաբացարկ հայտարարի եւ Նժդեհի ու Հայկ Ասատրյանի գաղափարախոսության հիման վրա ստեղծի ոչ թե ձեւական, այլ անկեղծ իսկական կուսակցություն, որը կարող է իրագործել ու զարգացնել այդ գաղափարախոսությունը՝ այդ թվում նաեւ ազգ բանակ ի գաղափարը ու լինել ժողովրդի կողմից ընկալելի իրական ուժեղ ընդդիմություն: Բայց նախքան ընդդիմադիր գործունեություն ծավալելը իշխանությունը ընդդիմության հետ պետք է հստակեցնեն ազգային ռազմավարությունը, որը ինչպես եւ Սահմանադրությունը պետք է լինի սրբություն, սա հենց այն կարմիր գիծն է, որ ոչ մի կողմ իրավունք չունի հատելու: Դե դրա համար էլ Հայ Դատ պետք է ստեղծել:
Խաղաղությունը՝ դա պատերազմների միջեւ ընկած ժամանակահատվածն է, դրա համար մենք ընդամենը երկու կուսակցություն պետք է ունենանք՝ խաղաղության կուսակցություն, երբ պետությունն ու ազգը վերականգնվում են նախորդ պատերազմի կորուստներից հետո, այսօրվա իշխանական կուսակցությունը՝ դա խաղաղության կուսակցություն է, որը տասնամյակների պետությանն ու ազգին գռփելու ու պարտքերի տակ գցելու հետեւանքները՝ սա նույնպես պատերազմական գործողություն է, պետք է շտկի, իսկ այսօրվա ընդդիմությունը պետք է լինի պատերազմի կուսակցություն, որը պետք է մշակի պատերազմական գործողություններ, երբ նրանք կգան իշխանության:
Քաղաքակրթություններն իրարից տարբերվում են արդարության մասին իրենց պատկերացումներով,
երկարաժամկետ քաղաքակրթական պատերզմներում պահապանդ միայն դու ես ու քո աստված, մենք պետք է հստակորեն մեզ համար պարզենք, սա մերն է, իսկ սա ուրիշինն է, մենք մերի տերն ենք ու կռիվ ենք տալիս մերը ուրիշի ձեռքից մեր ազգին վերադարձնելու համար, իսկ ուրիշին էլ օգնում ենք տեր կանգնել իր սեփականությանը: Մերն այն է, որի համար իսկական տղամարդը իր կյանքն է նվիրում՝ ռազմի դաշտում թե գիտական հիմնարկում, իսկ կանայք՝ երեխաներից իսկական տղամարդ դաստիարակում: Այն որ մերը հզոր թշնամիների ձեռքում է՝ դա մեր նախնիների մեղքն է, որը մենք ու մեր սերունդները պետք է շտկենք: Իհարկե, մեր մեղքը ուրիշի վրա գցելը սխալ է, դրա համար էլ ոչ մի թշնամի էլ չկա, պարզապես մենք մերին լավ տեր չենք կանգնել, իսկ մեզ նման սխալ գործածներ շատ են աշխարհում, մենք մեր նմանների հետ միավորվում ենք ու մեր արդարությունը տարածում աշխարհով մեկ: