Մարզպետերի կազմն ամբողջությամբ կփոխվի: Այսօր այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ նախագահի նստավայրում կառավարության անդամների երդմնակալության արարողությունից հետո:
Փաշինյանն ասաց. «Ինչ վերաբերում է մյուս մարմիններին, կան որոշակի օրենսդրական խնդիրներ: Մենք կփորձենք այդ խնդիրներն օրենքի համատեքստում դիտարկել»:
Լրագրողների հարցին՝ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին հնարավո՞ր է փոխարինեն մեկ ուրիշով, Փաշինյանը պատասխանեց, որ ԿԸՀ-ն անկախ մարմին է, ինչը պետք է հաշվի առնել. «Բայց սիմվոլիկայի առումով, կարծում եմ, որ կան խնդիրներ, եւ սա մենք պետք է լուծենք»։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ