Այսօր ՀՀ նախագահի նստավայրում ՀՀ վարչապետի եւ կառավարության անդամների երդմնակալության արարողությունից հետո Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում պարզաբանեց իր առաջարկությունը արագաչափերի եւ տեսախցիկների աշխատանքների ժամանակավոր դադրեցման մասին:
«Ես առաջարկել եմ՝ դիտարկել հնարավորությունները, եւ այդ հնարավորությունը կդիտարկվի նաեւ վերջին մեկ շաբաթում ճանապարհատրանսպորտային կարգապահության վիճակագրության ստուգմամբ: Եվ եթե տեսնենք, որ այդ վիճակագրությունը վերջին մեկ շաբաթվա ընթացքում վատթարացման միտումներ ունի, մենք կանենք եզրակացություններ:
Եթե՝ ոչ, էլի կանենք եզրակացություններ: Ես առաջարկել եմ դիտարկել՝ հնարավո՞ր է ժամանակավոր դադարեցնել կամ կասեցնել: Այդ հայտարարությունից հետո պետք է հասկանանք՝ հայտարարությունը վատթարացնող որեւէ միտում իր հետ բերե՞լ է, թե չի բերել»:
Փաշինյանը նաեւ վստահեցրեց՝ վարորդների նկատմամբ տուգանքների համաներում անպայման կիրառելու են:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ