Լրահոս
Օրվա լրահոսը

Բացահայտվել է խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակելու դեպք. մեղադրանք է առաջադրվել 3 անձի

Մայիս 21,2018 19:25

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում բացահայտվել է խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակելու դեպք. մեղադրանք է առաջադրվել 3 անձի, այդ թվում՝ տուժողի որդուն:

2017թ. հոկտեմբերի 24-ին Երևան քաղաքի բնակչից հաղորդում է ստացվել առ այն, որ 2017թ. ապրիլ-հոկտեմբեր ամիսներին իր ծանոթ եղբայրները՝ ծնված 1998 և 1999թթ., տարբեր պատրվակներով, խաբեությամբ և վստահությունը չարաշահելու եղանակով իրենից հափշտակել են առանձնապես խոշոր չափերի գումար:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում:

Քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, Երևանի բնակչից խաբեությամբ գումարներ հափշտակելու մեխանիզմը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց շրջանակը:

Նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ տուժողից գումարներ հափշտակվել են իր իսկ անչափահաս որդու մասնակցությամբ: Մասնավորապես՝ երիտասարդ եղբայրները տուժողի անչափահաս որդու՝ 2001թ. ծնված պատանու հետ պայմանավորվածություն են ձեռք բերել՝ նրա հորից խաբեությամբ գումար հափշտակելու շուրջ: Պարզվել է, որ երիտասարդները և անչափահասը, հաճախելով գիշերային ակումբներ, զվարճանքի կենտրոններ, կուտակել են պարտքեր և գոյացած պարտքերը մարելու և նույն ապրելակերպը շարունակելու նպատակով հորինել են տարբեր պատմություններ՝ անչափահասի հետ կապված, և օգտվելով ծնողի կողմից որդու նկատմամբ ցուցաբերած հոգատարությունից՝ նրանից տարբեր դեպքերով հափշտակել առանձնապես խոշոր չափերի գումար:

Մինչդատական վարույթում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ երիտասարդ եղբայրներին և անչափահասին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։ Եղբայրների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031