Լրահոս
Օրվա լրահոսը

«Խաչիկ Կոսյանը չի հարձակվել վարորդի վրա». Եղիշե Խաչատրյանի սպանության գործով վկա

Մայիս 21,2018 18:54

Դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ այսօր լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնու՝ Եղիշե Խաչատրյանի սպանության գործով հերթական դատական նիստն էր: Հիշեցնենք, որ նրան 2016թ.-ին Նուբարաշենի խճուղում դիտավորությամբ հարվածներ հասցնելով կյանքից զրկելու համար մեղադրվում են երիտասարդներ Յուրի Հակոբյանը, Խաչիկ Կոսյանը, Արարատ Նիկողոսյանը, Արտաշես Չիչոյանը, Արթուր Զաքարյանը:

Այսօր որպես վկա հարցաքննվեց վիճաբանության վայրի մոտ գտնվող ավտոտեխսպասարկման կետի տնօրեն Հայկ Պետրոսյանը: Նա նախորդ նիստում եւս ցուցմունք էր տվել, սակայն նրա ասածներում հակասություններ կային, ուստի ամբաստանյալների պաշտպանները խնդրեցին հստակեցնել, թե ինչ է նա տեսել Եղիշե Խաչատրյանի եւ երիտասարդների վիճաբանության առնչությամբ:

Հայկ Պետրոսյանը նախ ասաց՝ ամբաստանյալները չեն հարվածել Եղիշե Խաչատրյանի մորը՝ գործով տուժող Էմմա Աբրահամյանին, մինչդեռ նախաքննության ժամանակ հակառակն էր ասել: Էմմա Աբրահամյանն էլ, հիշեցնենք, պնդել էր, իր իրեն եւս հարվածել են: Դատավարության կողմերը հետաքրքրվեցին, թե Պետրոսյանն իր տեխսպասարկման կետում կատարվածի վերաբերյալ ի՞նչ կարող է ասել: Հիշեցնենք, որ ըստ գործում առկա նյութերի՝ տաքսու վարորդ Սանասար Գաբրիելյանը ցանկացել է բաժանել վիճաբանողներին, մինչդեռ  երիտասարդները հետապնդել են նրան՝ նրա հետեւից գալով մինչեւ ավտոսպասարկման կետ: Հայկ Պետրոսյանը հերքեց իր նախաքննական ցուցմունքն այն մասին, որ երիտասարդներից մի քանիսը հարձակվել են վարորդի վրա:

«Նրանք մոտեցան ավտոսպասարկման կետին: Տղաներից մեկն է միայն հարձակվել ու հայհոյել:  Խաչիկ Կոսյանը չի եղել այդ անձը: Նա մինչեւ վարորդի գալը եղել է մեր մոտ: Մի մեքենա էր բերել սարքելու, վթարված էր, դրանով էինք զբաղված: Նա հարբած չէր, բայց չեմ էլ հիշում, թե հետո ում վրայից ալկոհոլի հոտ առա»,-պատմեց Հայկ Պետրոսյանը: Հիշեցնենք՝ նախաքննական ցուցմունքում Պետրոսյանը հայտնել էր, թե Կոսյանը վարորդի վրա հարձակվողներից է եղել:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031