Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վարկերը չեն սառեցվելու. ԿԲ նախագահի պարզաբանումները

Մայիս 21,2018 18:55

«Դրա համար անհրաժեշտ են որոշակի օրենսդրական փոփոխություններ: Վարչապետը համապատասխան մարմիններին հանձնարարականներ տվել է:  Կլինեն օրենսդրական բարեփոխումներ, որոնց արդյունքում այդ տույժ-տուգանքները կվերանան»,- խորհրդարանում, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը:

Հիշեցնենք, կառավարության վերջին նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել էր գյուղատնտեսական վարկերի տույժ-տուգանքները վերացնելու մեխանիզմների մասին:

Նիկոլ Փաշինյանը խոսել էր նաեւ բյուջետային տարբեր մեխանիզմների միջոցով գյուղատնտեսության ոլորտին աջակցելու մասին: ԿԲ նախագահը հստակեցնում է` խոսքը վերաբերվում է սուբսիդավորմանը. «Վարչապետը նաեւ ասաց, որ հնարավոր է ստեղծել նոր իրավիճակ` ավելի շատ հարկեր հավաքել եւ դրա հաշվին գյուղացիների վրա եղած բեռը թեթևացնել»:

Վերջին օրերին հանրության մեջ լուրեր են պտտվում վարկերի սառեցման կամ տոկոսադրույքների վերանայման մասին: Արթուր Ջավադյանը հստակեցրեց`այդ մասին «երբեւիցե չի խոսվել»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031