Լրահոս
Օրվա լրահոսը

Արծվիկ Մինասյանը երդմնակալությունից առաջ վստահեցրեց՝ ապօրինի հարստացողներից բյուջեի վնասները կվերականգնեն

Մայիս 21,2018 18:20

Այսօր ՀՀ նախագահի նստավայրում տեղի է ունենալու նախարարների երդման արարողությունը: Մինչ այդ, նախագահի նստավայրի մուտքի լրագրողների հետ զրույցում տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանն անդրադառնալով ոլորտին, ասաց. «Ակնհայտ է, որ կարիք ունենք թե՛ վարչարարությունը բարելավելու, հնարավոր հովանավորչական դեպքերը բացառելու, հակամենաշնորհային առավել ակտիվ քաղաքականություն իրականացնելու ուղղությամբ»:

Պարոն Մինասյանն ասաց, որ այդ ամենին հասնելու համար հարկավոր է օրենսդրական փոփոխություն կատարել, որպեսզի համակարգը հասցնեն ինստիտուցիոնալ մակարդակի, ոչ թե թողնեն անձերի մակարդակի վրա:

Հարցին՝ ԱԱԾ պետի՝ «սպասել կոռուպցիոն լուրջ բացահայտումների» հայտարարությունից հետո կարելի՞ է սպասել աղմկահարույց բացահայտումների, այս հարցին ի պատասխան նախարարն ասաց.

«Ես կարծում եմ պետք է սպասել հրապարակումների, հետո նոր հարցեր ձեւակերպել, այն էլ՝ մեղադրական տոնով: Եթե կան ապօրինի հարստացման դեպքեր՝ բյուջեի վնասը կվերականգնվի»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031