Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կարմիր գրքում գրանցված մացառախոզը գնահատված է 25 հազար դրամ

Մայիս 21,2018 17:55

Մայիսի 11-ից Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում ընթանում է Իջեւան քաղաքի բնակիչ, 1948թ. ծնված Աշոտ Ղեւոնդյանի դատավարությունը: Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2018թ. փետրվարի 14-ին, ապօրինի որս կատարելու դիտավորությամբ, Արշոյի հուշաղբյուր կոչվող տարածքում տեղադրած թակարդով 2018թ. փետրվարի 17-ին որսացել է ՀՀ Կարմիր գրքում գրանցված Հնդկական վայրենակերպ մացառախոզ տեսակի կենդանի, որի որսն ամբողջությամբ արգելված է:

Ա. Ղեւոնդյանն այդ կերպ պետությանը պատճառել է 25 հազար դրամի վնաս:

Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 294 հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով («Ապօրինի որսը, որը կատարվել է այնպիսի թռչունների ու վայրի կենդանիների նկատմամբ, որոնց որսն ամբողջովին արգելված է»): Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031