«Սասնա ծռեր» խմբի անդամներ Արայիկ Խանդոյանն ու Աշոտ Պետրոսյանը դադարեցրել են հացադուլը։ Նրանք հացադուլ էին սկսել մայիսի 9-ից՝ միանալով «Հիմնադիր խորհրդարան»-ի նախագահ Գարեգին Չուքասզյանի՝ քաղբանտարկյալներին ազատ արձակելու պահանջին։
10-օրյա հացադուլը դադարեցնելը, սակայն չի նշանակում, որ նրանք հրաժարվում են իրենց պահանջներից։ «Նրանք պայքարի նոր փուլ են թեւակոխել»,- «Ա1+»-ին ասաց պաշտպան Արայիկ Պապիկյանը։
Այս պահին հացադուլը շարունակում է միայն Գարեգին Չուքասզյանը։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում