Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ է ԿԳ նախարարն ուզում ազատվել ռեկտորներից

Մայիս 21,2018 16:38

«Ազատություն» ռ/կ-ի Ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ պատասխանելով մեր այն հարցին` արդյոք բոլոր ռեկտորներին աշխատանքից ազատելով կարող է կրթության մատչելիության եւ որակի հարց լուծել, ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն ասաց. «Կարծում եմ` մեկը մյուսի հետ անուղղակիորեն կապ ունի, դա համալիր խնդիր է: Այդ խնդիրներին բախվել ենք տարիներ շարունակ, որովհետեւ ռեկտորներին ովքե՞ր էին նշանակում, այն խորհուրդները, որոնք իշխանությունն էր ձեւավորում: Այդ ռեկտորները ստիպված էին որոշակի պարտավորություններ ունենալ` իշխանությունների հանդեպ: Կառավարման արդյունավետության խնդիր կա, քանի որ որոշ միջոցներ գնում էին իշխանամերձ հիմնադրամներին, օրինակ «Երիտասարդական հիմնադրամին», եւ սա, այո, արվում էր այդ հարցի վրա»:

ԿԳ նախարարը անդրադառնալով կրթության մատչելիությանը նաեւ հայտարարեց, որ անվճար կրթությունը ընդհանուր կրթական քաղաքականության խնդիր է, որը պետք է դեռ քննարկվի:

«Շատ հուսով եմ, որ առաջիկա տարիներին տնտեսական բավարար աճ ապահովելով` մենք կանդրադառնանք, կքննարկենք բարձրագույն կրթությունը անվճար դարձնելու հարցը: Հիմա չեմ ուզում ասել, որ սա օրակարգային հարց է` հաշվի առնելով առկա տնտեսական իրավիճակը: Երբ կլինի ցանկալի իրավիճակ, Հայաստանում բարձրագույն կրթությունն էլ անվճար կլինի»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031