«Վարորդ-ոստիկան համագործակցություն» հ/կ փոխնախագահ Վահե Պետրոսյանն առաջարկում է խախտումներ կատարած եւ տուգանքներ ունեցող վարորդների նկատմամբ համաներում կիրառել: Այս մասին այսօր Պետրոսյանն ասաց «Հենարան» ակումբում:
Aravot.am-ի ճշտող հարցին՝ եթե ասենք՝ վարորդը խմած խախտում է արել եւ տուգանք է նշանակվել, արդա՞ր է արդյոք նրա նկատմամբ համաներում կիրառել, ասուլիսի մեկ այլ բանախոս, «Անհատ տաքսու վարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն» հ/կ նախագահ Մխիթար Օհանյանը պատասխանեց. «Եթե մենք հիմա ամեն ինչ զրոյից ենք սկսում… հեղափոխություն է տեղի է ունեցել»:
Մեր դիտարկմանը՝ հեղափոխությունը նշանակում է խախտում կատարած բոլոր վարորդներին ներե՞լ, Պետրոսյանն այսպես արձագանքեց՝ «Դա նշանակում է, որ մենք այսօրվա դրությամբ կարող ենք նորովի սկսել: Դա նշանակում է, որ մենք այս հեղափոխությամբ իրոք սիրո եւ համերաշխության հենքի վրա ենք կառուցելու մեր պետությունը: Միլիոնավոր դրամների տուգանքների տակ մարդիկ կարող է արտագաղթեն»:
Մանրամասն՝ տեսանյութում
«Վարորդի ընկեր» իրավապաշտպան հ/կ փոխնախագահ Դավիթ Պեդանյանն էլ ասաց, որ կարմիր գծերը պետք է վերացնեն, քանի որ կարմիր գծերից գոյացած գումարներն ըստ նպատակի չեն ծառայում: Պեդանյանն ասաց, որ խախտումների համար տուգանքների համաներումը պետք է մասնակի կիրառել: Պեդանյանի կարծիքով՝ վարորդների նկատմամբ նախ պետք է կանխարգելիչ միջոցառումներ կիրառվեն, հետո նոր տուգանքի մեխանիզմը:
Մանրամասները՝ տեսանյութում
Վահե Պետրոսյանն էլ առաջարկում է որոշակի խմբի վարորդների համար որոշակի արտոնյալ պայմաններ լինեն. օրինակ՝ տաքսու վարորդների:
Մանրամասն՝ տեսանյութում
Մխիթար Օհանյանն էլ ասաց, որ դեմ են տեսախցիկներն ու արագաչափերը հանելուն. «Ուղղակի տուգանքները հանվեն: Տեսախցիկներով վերահսկեն, թե ում մեղքով է խնդիրը ծագել»: Այդ դեպքում իմաստը ո՞րն է տեսախցիկի, եթե խնդիրը ստեղծողին հայտնաբերեն ու չտուգանեն, Օհանյանը պատասխանեց, որ հիմա տեսախցիկներին հետեւում են ոչ մասնագետներ, որոնց հրահանգված է, թե որ խախտման դեպքում կոճակը սեղմել, ապա այդ տուգանքները գնում է ՃՈ, մինչդեռ այլ կերպ պիտի գործի այդ համակարգը, տուգանքները պետք է լինեն շատ լուրջ խախտումների դեպքում, վարորդները չպետք է կաշկանդվեն:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ