Մայիսի 20-ին ՀՀ Լոռու մարզի Թումանյան համայնքում՝ Դեբեդ գետի մոտ, Հայաստանում առաջին անգամ անցկացվել է ռաֆտինգ` արագահոս գետով փչովի նավակներով նավարկություն:
Ռաֆտինգի մասնակիցները արագահոս Դեբեդ գետով Թումանյան քաղաքի մոտակայքից հասել են մինչև Սանահին կայարան՝ 1 ժամում հաղթահարելով 12 կմ:
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Լևոն Վահրադյանը, նախարարությունում մշակված սպորտային զբոսաշրջության հայեցակարգի դրույթների իրականացման գործում կարևորելով մեր երկրի բնական հնարավորությունները (լեռներ, գետեր, կանաչ գոտիներ), նշել է, որ պետք է դրանք օգտագործել էքստրեմալ մարզաձևերը զարգացնելու համար:
Մինչ այդ` 2017 թվականի աշնանը, Դեբեդ գետի վրա ռաֆտինգ իրականացնելու նպատակով հայ և օտարերկրյա փորձագետների կողմից իրականացվել էր ուսումնասիրություն, և արձանագրվել էր, որ Դեբեդն ունի ռաֆտինգի համար բարենպաստ՝ 4+ աստիճանի բարդություն:
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն