Թուրք ակտիվիստ, նախկին ուսուցչուհի Աջուն Քարադաղը «Twitter»-ի իր էջում տեղեկացրել է, որ սոցցանցում գրառում կատարելու համար կալանավորվել է Ռոզերին Զերին, ով ազգությամբ հայ է։
«Նա կալանավորվել է Twitter-ում գրառում կատարելու համար։ Հիվանդ երեխա ունեցող մայր է։ Ամոթ Ձեզ։ Մի գրառմամբ ինչպե՞ս եք եզրակացնում, որ նա հանցանք է գործել։ Ի՞նչ եք ուզում սրանով անել։ Բավական է արդեն»,-գրել է Քարադաղը։ Զերին կալանավորվել է թուրքական իշխանություններին քննադատելու համար:
Քարադաղը նախկինում դասավանդել է Թուրքիայի Դերսիմ շրջանի դպրոցներից մեկում։ 2016թ. Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձից հետո նրան աշխատանքից հեռացրել են։
Իսկ Զերիի Facebook-ի լուսանկարներից երևում է, որ նա քաղհասարակության ակտիվիստ է, Ստամբուլում մասնակցել է բողոքի մի շարք միջոցառումների, որոնց ժամանակ կոչ է արվել ազատ արձակել Թուրքիայում ձերբակալված լրագրողներին, ակտիվիստներին և այլ ոլորտի մարդկանց։
Լուսանկարը վերցված է Զերիի Facebook-ի էջից:
Աղբյուր` Ermenihaber.am