«Երասխի գինու գործարան» ՓԲԸ-ի գլխավոր գինեգործ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Արամ Մանուկյանը ցանկանում է դառնալ Արարատի մարզի Այգեզարդ համայնքի ղեկավար։ Պաշտոնի համար կպայքարի նաեւ համայնքի ղեկավար Արթուր Մանուկյանը եւ անկուսակցական Վահագն Սարգսյանը։ Նա առաջադրվել է ԲՀԿ-ի կողմից։
Ընտրությունը տեղի է ունենալու հունիսի 10-ին։ Այդ օրը Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու և Կոտայքի մարզերի թվով 19 համայնքներում տեղի են ունենալու ՏԻՄ ընտրություններ։ Համայնքներից 8-ում կայանալու են միայն համայնքի ղեկավարի, 7 համայնքում` միայն ավագանու անդամի, եւ 4 համայնքում միաժամանակ անցկացվելու են համայնքի ղեկավարի եւ ավագանու անդամի ընտրություններ:
Մանրամասն՝ կարդացեք այստեղ