Լրահոս
Օրվա լրահոսը

20-ամյա երիտասարդի սպանությունը տեղի է ունեցել ավտոտնակում, որտեղից դին տեղափոխել են Սիլիկյան թաղամաս և այրել՝ հետքերը թաքցնելու համար. Պարզվում են դեպքի հանգամանքները  

Մայիս 21,2018 14:44

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է  20-ամյա երիտասարդի սպանության շարժառիթը, բավարար փաստական տվյալներ ձեռք բերվել, որ սպանությունը տեղի է ունեցել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի տարածքում, որից հետո դին տեղափոխվել է՝ հետքերը թաքցնելու նպատակով։

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2018 թվականի մայիսի 17-ի առավոտյան՝ Սիլիկյան թաղամասի 3-րդ գյուղից դեպի  գերեզմանատան 2-րդ հատվածի ուղղությամբ ձախ հատվածում՝ փորվածքի մեջ, հայտնաբերվել էր երիտասարդ տղամարդու դի՝  մետաղական լարով կապված և այրված, պարանոցի շրջանում՝ կտրած-ծակած վնասվածքներով։

ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործով ձեռնարկված անհետաձգելի քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում պարզվել է տուժողի ինքնությունը, ով Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչ է՝ ծնված 1998թ., սպանության դեպքի իրական վայրը, շարժառիթը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը:

Մասնավորապես՝ նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ 20-ամյա երիտասարդի սպանությունն իրականում տեղի է ունեցել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի տարածքում՝ ավտոտնակում։ Առաջացած վիճաբանության ժամանակ ենթադրյալ հանցագործություն կատարած անձը նախ դանակով հարվածներ է հասցրել տուժողի պարանոցի հատվածին, այնուհետև հանցագործության հետքերը թաքցնելու նպատակով դիակը տեղափոխել Սիլիկյան թաղամասի գերեզմանատան մոտ, որտեղ էլ դիակի վրա լցնելով յուղ և բենզին այրել է:

Կասկածյալը ձերբակալվել է և հարցաքննվել։ Նրա մասնակցությամբ կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ժամանակ նա պատմել է դեպքի հանգամանքները:

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ կասկածյալի ցուցմունքներում մատնանշված հանգամանքներն ստուգելու, դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031